Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 19:18 25-05-2022

Դոնբասում ուկրաինական զորքերի վիճակը «չափազանց վատ» է. Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, ելույթ ունենալով Դավոսի միջազգային տնտեսական համաժողովում, ասել է, որ Դոնբասում ուկրաինական զորքերի համար իրավիճակը «չափազանց վատ է»։

Նրա խոսքով, իրավիճակը կարող է էլ ավելի վատանալ, եթե ԱՄՆ-ն որքան հնարավոր է շուտ Ուկրաինային չփոխանցի MLRS ինքնագնաց հրթիռային կայաններ։

«Ես այստեղ գրեթե տասը երկկողմանի հանդիպում եմ ունեցել, երբ մեկին ասում եմ՝ ես գիտեմ, որ դուք MLRS ունեք, մեզ դա շատ է պետք, կարո՞ղ եք տալ, առաջին հարցը, որ ինձ տալիս են՝ մի՞թե ամերիկացիները դեռ չեն տվել ձեզ»,- ասել է Կուլեբան:

«Սա առաջնորդի բեռն է. բոլորը ձեզ են նայում: Վաշինգտոնը պետք է կատարի իր խոստումը և հնարավորինս շուտ մեզ տրամադրի բազմակի հրթիռային համակարգեր, մյուսները կհետևեն նրան»,- հավելել է Ուկրաինայի արտգործնախարարը:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև
15:33 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել է