Արտաքին 4 տարի առաջ - 16:31 06-04-2022

Սպասում ենք ապացույցների առ այն, որ Վրաստանը չի օգնում ՌԴ-ին շրջանցելու պատժամիջոցները. Կուլեբա

Կիևը Թբիլիսիից սպասում է ապացույցների առ այն, որ Վրաստանը չի օգնում Ռուսաստանին շրջանցելու արևմտյան պատժամիջոցները։ Այս մասին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է հեռուստամարաթոնի եթերում, փոխանցում է Censor.NET-ը։

«Եթե մենք ազդեցություն չցուցաբերեինք Վրաստանի, այլ երկրների վրա, որոնց միջոցով ռուսները փորձում են կազմակերպել պատժամիջոցների շրջանցում, ապա նրանք դա վաղուց կանեին, և Ռուսաստանի վրա պատժամիջոցների ազդեցությունը նվազագույնի կհասցվեր։ Սա մեր ամենօրյա խնդիրն է։ Մենք աշխատում ենք գործընկերների հետ։ Եթե ​​մենք ազդեցություն չունենք երկրի վրա, մենք գտնում ենք երկիր, որն ազդեցություն ունի դրա վրա, և այնպես ենք աշխատում, որ նրանք չօգնեն Ռուսաստանի Դաշնությանը շրջանցելու պատժամիջոցները։ Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք Վրաստանից սպասում ենք պաշտոնական ապացույցների և համոզիչ փաստարկների, որ նրանք դա չեն անում։ Այնուհետև մենք կորոշենք, թե ինչ գործողություններ ձեռնարկել, եթե այդ ապացույցներն ու փաստարկները բավականաչափ համոզիչ չլինեն»,- նշել է Կուլեբան:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի