Ներքին 4 տարի առաջ - 13:57 23-05-2022

Սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարցն է. Էլիբեգովա

Նշաձողերը երեկվա հանդիպումից հետո արդեն այնքան են իջեցված, որ սա արդեն մեր ֆիզիկական գոյության հարց ա. ամեն մեկիս բառացիորեն ֆիզիկական գոյության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ արձագանքելով ԵԽ նախագահի հայտարարությանը:

Նա նաև նշել է. «Գուցե դուք վտանգի լրջությունը մինչև վերջ չեք գիտակցում կամ չեք ուզում հավատալ, որ 21-րդ դարում սա հնարավոր ա, բայց այն մարդիկ, ովքեր դուրս են եկել փողոց, պայքարելու ունեն ինքնապաշտպանական բնազդ ու պայքարում են նաև չհավատացողների փոխարեն։

Իշխանությունը արդեն բազմիցս ցույց ա տվել, որ մարդու կյանքը և անվտանգությունը իրենց համար արժեք չունեն, ու մարդիկ սկսեցին ինքնակազմակերպվել։ Դուք էլ մտածեք՝ ձե՞ր անվտանգությունն ա ձեզ համար ավելի կարևոր, թե՞ ինքնապաշտպանական բնազդները բթացնող քարոզչությունը»։