Ներքին 4 տարի առաջ - 14:49 21-05-2022

Ժողովրդավարության քելեխի հաջորդ օրը մարդուն այսպես բերման են ենթարկել․ փաստաբան

Քիչ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանը իրավապահները խուզարկություն են իրականացրել։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրել ․ «Արամ Գրիգորյանի բնակարանը` դատարանի ակնհայտ անհիմն որոշման հիման խուզարկելուց հետո, բնականաբար ոչինչ չհայտնաբերելուց հետո, բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Նույն վարույթի շրջանակներում, ապրիլի 26-ին Արամ Գրիգորյանին ծանուցագրով արդեն հրավիրել էին ոստիկանություն, ուր նա ներկայացել էր։ Այսօր ևս, տեղեկանալով, որ քննիչն ու ոստիկանները ցանկանում են խուզարկել իր բնակարանը, անմիջապես ներկայացել է բնակության վայր։

Այսքանից մարդուն կարելի է բերման ենթարկել բացառապես ժողովրդավարության բաստիոնում՝ Մարիոթ հյուրանոցում, այդ ժողովրդավարության քելեխի հաջորդ իսկ օրը»։