Ներքին 13 րոպե առաջ - 20:19 01-09-2026

Փրկարարները դուրս են բերել արգելափակված քաղաքացուն

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 16։20-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան բնակավայրի ճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ «VAZ» ավտոմեքենայից դուրս են բերել արգելափակված ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։