Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:57 20-05-2022

Դրսում բռնաբարում էին ժողովրդավարությունը, ներսում՝ քննարկում դրա առաջընթացը

Այսօր Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ» հյուրանոցում ներկա է գտնվել «Ժողովրդավարության հայկական ֆորումին», որտեղ դարձյալ խոսել է ժողովրդավարության վերաբերյալ իր սին պատկերացումներից ու նորից հայտարարել, թե աշխարհում Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱԺ փոխնախագահներ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ՝ միայն իշխանական խմբակցությունից, Կառավարության անդամներ, և Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած ու նրան իշխանության պահող կարևոր ուժերի ներկայացուցիչները՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Եւ մինչ Փաշինյանը ներսում խոսում էր իր պատկերացրած ժողովրդավարության դրսևորումների մասին, իսկ ԵՄ դեսպանն ու ԱՄՆ դեսպանն էլ բերանները բաց ծափահարում էին նրան ու հաստատում, որ Հայաստանում իսկապես ժողովրդավարության առաջընթաց է գրանցվել, դրսում Փաշինյանի «ժողովրդավարության» դեմ ակցիաներ էին անում բազմաթիվ քաղաքացիներ՝ ընդդիմադիր պատգամավորների գլխավորությամբ։ Այն պատգամավորների, որոնց «ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում արգելել էին մասնակցել «Ժողովրդավարության հայկական ֆորումին»։ Նրանց ոչ միայն չէին հրավիրել, ինչը պարտավոր էին անել գոնե ժողովրդավարության իմիտացիա ապահովելու համար, այլև ոստիկանական ուժերով պատ էին կազմել, որ նրանք հանկարծ չկարողանան ներս սողոսկել և ԵՄ և ԱՄՆ դեսպան տիկիններին հիշեցնեին, որ իրենց պատկերացրած ժողովրդավարության պայմաններում ինչպիսի բռնապետական քայլերի է դիմում իրենց սիրելի Նիկոլ Փաշինյանը։ Ժողովրդավարությունը եղավ այն, որ փոխոստիկանապետի հետ բանակցելուց հետո ոստիկանական պատնեշը բացվեց, և պատգամավորներին թույլ տրվեց մտնել շենք, բայց ոչ՝ ներս։ Շենքում արդեն նրանց դիմավորեցին Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն ու արգելեցին մտնել համաժողովի սրահ։

Նույն կերպ լրատվամիջոցների նկատմամբ էին խտրականություն ցուցաբերել՝ իշխանական կայքերի կիսատ-պռատ լրագրողներին թույլ տվել էին մտնել ներս, իսկ ընդդիմադիր կամ ոչ իշխանական լրատվամիջոցներին ոչ էլ տեղյակ էին պահել այդ միջոցառման մասին, ուր մնաց՝ հավատարմագրեին կամ թույլ տային ներս մտնել։

Փաշինյանական «ժողովրդավարության» մյուս դրվագները էլ չթվարկենք։ Ու այս պայմաններում, երբ օրը ցերեկով մայրաքաղաքի կենտրոնում բռնաբարվում էր ժողովրդավարություն կոչվածը, «ժողովրդավարության» համաշխարհային հովանավորները խոսում էին Հայաստանում ժողովրդավարության առաջընթացի, զարգացումների և կայացման մասին։ Սա ծուռ հայելիների թագավորություն է, որտեղ ամեն ինչ խեղաթյուրված ու ծռմռված է երևում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում