Մամուլ 4 տարի առաջ - 08:24 20-05-2022

Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հստակ հանձնարարական է տվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 18-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ անվտանգության խորհրդի նիստից: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այդ օրը քննարկվել են ԱԽ իրավասությունների տիրույթին վերաբերող ընթացիկ հարցեր: «Ժողովուրդ» օրաթերթին այդ անակնկալ նիստից որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել, սակայն հաշվի առնելով թեմայի նրբությունը՝ կներկայացնենք մի քանի դրվագներ միայն: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ խոսել է Մոսկվա կատարած այցի եւ այնտեղ իր անցկացրած հանդիպումների մասին: Այնուհետեւ անցում է կատարվել Հայաստանի ներքաղաքական կյանքի շուրջ քննարկումներին:
Մասնավորապես, ուժային համակարգի ներկայացուցիչները զեկուցել են իրավիճակը վարչապետին եւ ասել, որ անհանգստանալու ոչինչ չունեն, քանի որ Ֆրանսիայի հրապարակում հավաքված բազմության թիվը չի ավելանում: Եվ չնայած նրանց հուսադրող տեղեկություններին՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ամենօրյա ռեժիմով՝ առավոտյան եւ երեկոյան իրեն զեկուցել իրավիճակը: Ստացվում է, որ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առավելապես ուշադրություն է դարձվել ՌԴ այցին եւ ներքաղաքական հարցերին. սահմանային անվտանգության հարցերը, կարծես թե, ստվերվել են: Հիշեցնենք, որ, բացի ԱԽ անդամներից, այդ նիստին մասնակցել են նաեւ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Ընդգծենք, որ նախկինում, երբ ԱԺ նախագահն Արարատ Միրզոյանն էր, նմանօրինակ նիստերին նա, որպես կանոն, չէր մասնակցում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը