Ներքին 4 տարի առաջ - 22:27 18-05-2022

ՄԻՊ արագ արձագանքման խմբերը այսօր այցելել են Երևանի ոստիկանության 7 բաժիններ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մայիսի 18-ին այց են իրականացրել ոստիկանության Երևանի թվով 7 բաժիններ, ինչպես նաև Մասիսի և Վաղարշապատի ոստիկանության բաժիններ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

«Արձանագրվել են հետևյալ խախտումները.
Արձանագրվել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին բերման ենթարկելու փորձեր, որի շրջանակում վերջինիս Ոստիկանության ծառայողները փորձել են նստեցնել Ոստիկանության տրանսպորտային միջոց։ Ընդ որում, դա ուղեկցվել է վերջինիս քաշքշելով, հրմշտելով։ Հատկապես դատապարտելի է այն, որ Ոստիկանության ծառայողները ճանաչել են անձին, նրան դիմել անունով և դրանով հանդերձ փորձել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել։ Պաշտպանը զգուշացնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո։ Պաշտպանը նաև ի գիտություն է ընդունել Ոստիկանությունից ստացված տեղեկությունը ծառայողների նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից 2 անչափահաս անձանց ծեծելու և հայհոյելու դեպք։ Ոստիկանության բաժնում ֆիզիկական ուժի կիրառումը, անձին հայհոյելը կամ արժանապատվությունն այլ կերպ նվաստացնելուն ուղղված ցանկացած գործողություն ազատությունից զրկված անձի նկատմամբ քրեորեն հետապնդելի արարք է։ Հատկապես անթույլատրելի է նման արարքի կատարումն ակնհայտ անչափահասի նկատմամբ։ Դեպքի առնչությամբ Պաշտպանը հրատապ կապնվել է Ոստիկանության ղեկավարության հետ, Պաշտպանին հավաստիացվել է, որ գործի հանգամանքները մանրամասն ուսումնասիրվում են պատշաճ գնահատական տալու համար։

Բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների ընթացքում անձինք նշել են, որ ոստիկանների կողմից իրենց նկատմամբ կիրառվել է ակնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժ, ընդ որում, որոշ դեպքերում ուժի կիրառումը դրսևորվել է տարբեր տեսակի հարվածներ հասցնելով, այդ թվում՝ անձանց գլխի հատվածում։

Համատարած բնույթ է կրել քաղաքացիներին մայթերից, ճանապարհին հարող տարածքներից, զբոսայգիներից բերման ենթարկելու դեպքերը։ Որոշ դեպքերում անգամ վարչական ձերբակալման են ենթարկվել ակցիաներին չմասնակցող քաղաքացիները։ Այսինքն՝ բերման ենթարկելը պայմանավորված չի եղել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հանգամանքով։

Այսօրվա մշտադիտարկումը ևս արձանագրել է հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողներին վիրավորելու, սպառնալու և սադրիչ այլ գործելակերպեր։ Արձանագրվել են ծառայություն իրականացնող ոստիկանի գործողություններին խոչընդոտելուն, գործողությունների կատարումը խափանելուն միտված դեպքեր։ Առավել մտահոգիչ է, երբ հավաքի ազդեցիկ քաղաքական ղեկավարի կողմից իր մասնագիտական պարտքը կատարող ոստիկանության ծառայողի նկատմամբ շարունակաբար դրսևորվում է հաշվեհարդարի ուղղակի սպառնալիք։ Նման վարքագիծը դատապարտելի է, և որևէ կերպ չի բխում հավաքի խաղաղ բնույթն ապահովելու կազմակերպչի պարտականություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում