Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:15 18-05-2022

Ես պայքարը ոչ թե վերջերս եմ սկսել, այլ 1․5-2 տարի առաջվանից. պատմաբան

Շարունակվում են ընդդիմադիրների բողոքի ակցիաները և հանրահավաքները։ Այսօր Ֆրանսիայի հրապարակում ևս անցկացվելու է հանրահավաք։
Oragir.news-ը հանրահավաքից առաջ զրուցել է պատմաբան Մխիթար Պատվականյանի հետ։ Հիշեցրինք, որ հեղափոխությունից անմիջապես հետո նրան հեռացրել էին քոլեջից, ի վերջո ինչպե՞ս են ավարտվել այդ դատական պրոցեսները։ Պատվականյանը նշեց․

«Երեք անգամ նախարարին և քոլեջի տնօրենին մեղադրեցինք կաշառակերության մեջ՝ հոդված տպագրելով մի քանի դասախոսներով։ Նախարարը չարձագանքեց, բայց ներքին կարգով տնօրենին ազատեց, մեզ ազատեցին՝ իբրև հաստիք են կրճատում, մենք դիմեցինք դատարան, այդ ժամանակ նախարարը Արայիկ Հարությունյանն էր՝ դդում գլուխը, և 3 տարի անց ես նորից վերակնգնվել եմ։ Հիմա արդեն դատական վճիռը օրինական ուժի մեջ է մտել, այս պահին հարկադիրում է, և պահանջում են քոլեջից, որպեսզի վճարեն իմ հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը և ինձ վերականգնեն աշխատանքի»։

Հարցին, թե ինչ փուլ է մտել այս պայքարը և ի վերջո արդյո՞ք հաջողելու է, պատասխանեց․
«Ինչպես նշեցիք, ես պայքարը ոչ թե վերջերս եմ սկսել, այս տարի ու կես, երկու տարի առաջվանից։ Առաջին օրվանից, երբ Վանեցյանը իջավ հրապարակ, ես այդ օրվանից մասնակցել եմ ու մինչև հիմա մասնակցում եմ։ Այս ամենը ձնագնդի նման օր օրի ավելանում է, ինչքան էլ այս դավաճանական իշխանությունը ուժեր է կիրառում և հազար ու մի մեթոդ գտնում շարժումը թուլացնելու համար, բայց տեսնում ենք, որ օր օրի այն ուժեղանում է։ Ինձ թվում է, նպատակի վերջնական փուլին հասնելու համար քիչ ժամանակ է մնացել»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ