Ներքին 4 տարի առաջ - 13:32 17-05-2022

Ոստիկանությունը զբաղվում է Ալեն Սիմոնյանի մայրիկի թքելու դեպքով

Մայիսի 6֊ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մայրիկը` Մարիա Հովհաննիսյանը, իր բնակարանի պատշգամբից թքել էր այդ պահին փողոցով երթ իրականացող ցուցարարների ուղղությամբ և միջնամատ ցույց տվել։

Oragir.news-ը տեղեկացավ, որ դեպքով իրավապահներն արդեն զբաղվում են, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանության լրատվական բաժնից փորձեցինք ճշտել` արդյո՞ք գործ հարուցվել է, ի՞նչ պրոցես է հիմա տեղի ունենում։ Մեզ պատասխանեցին, որ գործը դեռևս նյութերի նախապատրաստման փուլում է։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարների այդ երթը առաջնորդում էին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները՝ Տարոն Մարգարյանը, Տիգրան Աբրահամյանը։ Ավելի ուշ Ալեն Սիմոնյանն էր արձագանքել իր մայրիկի քայլին` նշելով, որ վերջինիս նյարդերը չեն դիմացել, քանի որ ցուցարարները իր և իր ընտանիքի հասցեին վիրավորանքներ են հնչեցրել։