Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 17:06 01-09-2026

Երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ-ն հայտարարություն է տարածել

Նոր ուսումնական տարվա մեկնարկի և ուղևորափոխադրումների ու ավտոմոբիլային երթևեկության ինտենսիվության աճի պայմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Հայաստանի Հանրապետության բնակիչներին հիշեցնում է երկաթուղային ենթակառուցվածքում անվտանգության կանոնները խստորեն պահպանելու անհրաժեշտության մասին։

«Ընդ որում, հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաների անվտանգությանը։ Երկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն։ Գծերը թույլատրվում է հատել միայն դրա համար նախատեսված և համապատասխան կերպով կահավորված վայրերում՝ պահպանելով անվտանգության բոլոր պահանջները։Այն ծնողներին, որոնց երեխաները հաճախում են երկաթուղային գծերի հարևանությամբ գտնվող դպրոցներ, խորհուրդ է տրվում պարբերաբար զրուցել երեխաների հետ և հիշեցնել երկաթուղային գծերում, երկաթուղային կամուրջների վրա, շարժակազմի մոտ և երկաթուղային ենթակառուցվածքի այլ օբյեկտներում գտնվելու վտանգների մասին»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

ՀԿԵ-ի նախաձեռնությամբ՝ դպրոցական ծրագրում ներառվել է երկաթուղում անվտանգ վարքագծի վերաբերյալ դասընթաց։ Սակայն երեխաների ստացած գիտելիքները պահանջում են մշտական ամրապնդում, ուստի դպրոցականների շրջանում պատասխանատու վարքագծի ձևավորման գործում կարևոր դեր ունեն նաև ծնողները։

ՀԿԵ-ն նաև դիմում է ավտոտրանսպորտային միջոցների վարորդներին՝ կոչ անելով խստորեն պահպանել երկաթուղային գծանցներով երթևեկելու կանոնները։ Անհրաժեշտ է գծերը հատել միայն դրա համար նախատեսված վայրերում, ուշադիր հետևել ճանապարհային նշաններին և լուսացույցների ազդանշաններին, ինչպես նաև կատարել կարգավորողների պահանջները։«Երկաթուղում անվտանգությունը կախված է յուրաքանչյուրից։ Պարզ կանոնների պահպանումը օգնում է պահպանել կյանքն ու առողջությունը՝ հատկապես երեխաների»,- եզրափակվում է կառույցի տարածած հաղորդագրությունը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ