Ներքին 4 տարի առաջ - 11:28 17-05-2022

«Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին ․ վարորդը մահացել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 17-ին՝ ժամը 07:04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին. կա արգելափակված քաղաքացի:

Պարզվել է, որ «BMW 750» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. վարորդը տեղում մահացել է: