Արտաքին 4 տարի առաջ - 21:43 12-05-2022

ԱՄՆ-ն չի դիտարկում Ուկրաինային միջուկային զենք տրամադրելու հարցը. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ն չի դիտարկում Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու տարբերակը: Այս մասին հինգշաբթի հաստատել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը։

«ԱՄՆ-ն ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային և զենք տրամադրում, սակայն Ուկրաինային միջուկային զենք տալու մասին խոսք լինել չի կարող»,- ասել է պաշտոնյան։ Նա ելույթ է ունեցել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:

«Միանգամայն պարզ է, որ ԱՄՆ-ն այս հակամարտության անմիջական կողմ չէ և զորքեր չի ուղարկի կամ սեփական զենք չի օգտագործի»,- հավելել է Դոնֆրիդը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում