Մամուլ 4 տարի առաջ - 08:15 12-05-2022

Օգանովսկու հարցում Հայաստանից են միջամտում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին, ձերբակալված է։ Արցախի դատախազությունը հայտնեց, որ նա կրակել է ավտոմեքենայի վրա, որում եղել են մի խումբ երիտասարդներ։ Մեր աղբյուրներն ասում են, որ մինչ կրակոցները վեճ է եղել գեներալի եւ երիտասարդների միջեւ: Օգանովսկին մեքենան փորձել է կայանել «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ-ի շենքի դիմաց, որի ղեկավարն է ինքը, եւ խնդրել է, որ երիտասարդներն իրենց մեքենան մի կողմ քաշեն, քանի որ մուտքը փակել են:


Վիճաբանություն է սկսվել, եւ Կարապետյանը կրակել է, գնդակները դիպել են ասֆալտին ու մեքենայի դռանը: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) եւ 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք): Դատախազությունից հայտնել էին, որ ձերբակալվել է Արցախի քաղաքացի Ս. Կ.-ն, սակայն Օգանովսկու ձերբակալության մասին լուրը տեւական ժամանակ չէին հաստատում, մասնավոր զրույցներում էլ ասում էին, թե առաջիկա ժամերին կարող է իրավիճակը փոխվել։ Արցախում բոլորը գիտեն, որ Օգանովսկին մեծ դեր է խաղացել Արայիկ Հարությունյանի ընտրության ժամանակ, մտերիմ է Արցախի նախկին նախագահների հետ։

Բացի այդ՝ արցախյան պատերազմի հերոս է, եւ նրան ձերբակալելը, մանավանդ, որ տուժածներ չկան, հերթական սկանդալի պատճառ կդառնա ու կմեկնաբանվի, թե քաղաքական հետապնդումներ են սկսվել Արցախի հերոսների նկատմամբ։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ այս դեպքում Հայաստանից ճնշումներ են գործադրվում Արցախի իրավապահների եւ իշխանության նկատմամբ, եւ ձերբակալությունը պայմանավորված է դրանով։ Օգանովսկին վերջին շրջանում Սերժ Սարգսյանի հետ մի քանի անգամ հրապարակ է եկել, ջահերով երթին էր մասնակցում, ապա Ֆրանսիայի հրապարակում են նրան տեսել։ Եթե հրազենով մարդկանց վնասած անձինք՝ Մելիքսեթ Պողոսյանի որդին եւ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, հղի կնոջը վրաերթով սպանած ոստիկանը կարող են ազատության մեջ գտնվել, ապա ավտոմեքենայի դուռը վնասած գեներալին ձերբակալելը դժվար է քաղաքական հետապնդում չանվանելը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը