Ներքին 4 տարի առաջ - 21:38 09-05-2022

Ձեզ հետ եմ այնքան, մինչև վարչապետի աթոռին նստած վիժվածքը հրաժարական տա. Լ. Շարաֆյան

Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։ Ելույթներից հետո ընդդիմադիրները քայլերթ իրականացրին դեպի Պռոշյան և Բաղրամյան փողոցներ։ Այժմ նրանք վերադարձան կրկին Ֆրանսիայի հրապարակ՝ շարունակելու «Դիմադրության» շարժման հանրահավաքը։

Ամերիկահայ դերասան Լևոն Շարաֆյանը, ով ընդդիմության հանրահավաքին միացել էր տեսակապով, ասաց. «Ես ձեզ հետ եմ ամենուր, և՛ Արցախում, և՛ Սփյուռքում, և ես ձեզ հետ կլինեմ այնքան ժամանակ, մինչև վարչապետի աթոռին նստած վիժվածքը հրաժարական տա։ Չորս տարի դու խաբել ես այս ժողովրդին ու 44-օրյա պատերազմի ժամանակ փուռը տվեցիր 5000 մատղաշ երեխա։ Նրանց արյունը քո վրա է, իսկ հիմա, պղծելով այդ մատղաշ երեխաների գերեզմանները, որոնց դու փուռը տվեցիր։ Նիկո՛լ, լսիր տես ինչ եմ ասում, դու սիրում ես կապիտուլյացիա ստորագրել, այսօր՝ Շուշիի ազատագրման օրը, լավ կլինի, որ դու ստորագրես քո կապիտուլյացիան»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը