Ներքին 4 տարի առաջ - 13:53 09-05-2022

Եթե մի ժողովուրդ չի ուզում պարտվել, նրան չեն կարող պարտության մատնել․ Սամվել Բաբայան

Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն իր շնորհավորական ուղերձն է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Նա նշել է. «Մայիսիննյան տոները մեր ժողովրդի փայլուն հաղթանակների խորհրդանիշն ու վկայությունն են։ Հայ ժողովրդի համար ճակատագրական այս շրջափուլում հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 30-ամյակի օրը չպիտի վերափոխել պարտվողականության ու նահանջի տրամադրությունների։

Հանգամանքների բերումով մայիսյան հաղթատոները չենք նշում Շուշիում՝ տոնական տրամադրությամբ, ռազմական շքերթով։ Հաղթանակների մասին, սակայն, անցյալով չեն խոսում. անցյալի հաղթանակների պտուղները տեսականորեն գուցե կորսված են թվում, բայց գործնականում դրանք կարող են և պե՛տք է դառնան մեր ապագա հաղթանակների նախապատճառն ու նախադրյալը։

Հիշե՛նք, գնահատե՛նք, մեծարե՛նք նրանց, ովքեր պայքարել են հաղթելու վստահությամբ և չպարտվելու հաստատակամությամբ: Փա՜ռք և խոնարհում նրանց, ովքեր հաղթանակ են կռել համառ կամքի ու ջանքի, առողջության ու կյանքի գնով։ Համոզմունքս է՝ մի ժողովուրդ, որ չի ուզում պարտվել, նրան չեն կարող պարտության մատնել։

Ուստի՝ ապագայի նկատմամբ անսասան հավատքով և ամուր կամքով դեպի նոր, փառահեղ հաղթանակներ...
Ի գո՛րծ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում