Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 09:00 08-09-2023

Նախագահ, թե հեղափոխություն․ Սամվել Բաբայան կա Սամվել Բաբայան

Արցախի Ազգային ժողովն այսօր ընտրելու է Արցախի նոր նախագահին։ Ինչպես հայտնի է, հիմնական թեկնածուն ներկայիս պետնախարար Սամվել Շահրամանյանն է։ Ամենայն հավանակությամբ, այլ թեկնածու չի էլ առաջադրվի։ Բայց դա չի նշանակում, որ այլ թեկնածու չկա․ Արցախի նախագահ դառնալու անհագուրդ հավակնություն ունի նաև Սամվել Բաբայանը։

Oragir.News-ի տեղեկություններով, շրջափակումից հետո Արցախ ուղևորված Սամվել Բաբայանի գլխավոր առաքելությունն առաջին օրվանից եղել է մեկը՝ դառնալ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության պահուստային հենասյունը, և ահա, Արայիկ Հարությունյանը հեռացել է, Սամվել Բաբայանին թվում է, որ «դաշտը մնացել է կտրիչներին»։

Ենթադրելի է, որ «կամանդույշիի» վճռական գործողությունները սկսվելու են հենց այսօրվանից։

Պարզաբանենք, թե ինչի մասին է խոսքը։ Իր վերջին հարցազրույցում Սամվել Բաբայանը որոշ հուշումներ է տալիս, թե ինչպիսի գործողությունների է ինքը նախապատրաստվում։

Նախ՝ Արցախի Ազգային ժողովում մեծությամբ երկրորդ ֆրակցիայի փաստացի ղեկավարը հանդես է գալիս Արցախի սահմանադրության դեմ։ Եթե նույնիսկ անտեսենք ընդհանրապես Ազգային ժողովի պատգամավորներին տրված գնահատականները, ապա առնվազն տարակուսելի է, որ Սամվել Բաբայանը կոչ է անում շրջանցել Սահմանադրությունը։ Ըստ նրա՝ նախագահին պետք է ընտրի ոչ թե Ազգային ժողովը, այլ հրապարակում հավաքված բազմությունը։ Սցենարն այնքան կանխատեսելի է, որ կարելի է անգամ հավաքի տեքստերը պատկերացնել․ «Հպարտ արցախցիներ․․․ կամ նախագահ չեք ունենա, կամ ես կլինեմ ձեր նախագահը»։

Մյուս կարևոր դետալն այն է, որ Սամվել Բաբայանը, հանդես գալով կուլիսային պայմանավորվածությունների դեմ, թե իբր երեք հոգով նկուղում որոշել են, թե ով է լինելու Արցախի նախագահը, ու դրանով պայմանավորված՝ արդարացնում նաև իր գնահատականները ԱԺ պատգամավորներին, անուղղակիորեն անում է նույնը իր ֆրակցիայի պատգամավորների հանդեպ․ նա հայտարարում է, որ խմբակցությունը մասնակցելու է նիստին, բայց ոչ ոքի օգտին չի քվեարկելու, այսինքն՝ պատգամավորների գործողությունները որոշում է ինքը։

Բայց քանի որ ինքը չի կարող ընտրության ճանապարհով դառնալ առաջին դեմք, առաջադրվելու փոխարեն փորձելու է դելեգիտիմացնել ընտրությունները և անկայունացնել իրավիճակը։

Oragir.News-ի տեղեկություններով, ցույցեր կազմակերպելու ուղղությամբ Արցախում մի քանի օր է՝ ակտիվ աշխատանքներ են տարվում, հայտնի է նաև ցուցարարների «ցանկալի» թիվը Սամվել Բաբայանի համար՝ 5000 մարդ, սակայն մեր աղբյուրները հաղորդում են նաև, որ նույնիսկ Բաբայանի կողմնակիցները հասկանում են, թե ինչով է հղի նիկոլական այս ավանտյուրան, և շատ քչերն են, որ համաձայնում են։ Ըստ մեր աղբյուրի՝ Բաբայանը խնդիր ունի նաև իր խմբակցությունում։

Ամեն դեպքում այսօր պարզ կդառնա, թե ինչ տեղի կունենա Արցախում՝ նախագահի ընտրությո՞ւն, թե՞ հեղափոխության փորձ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով