Արտաքին 4 տարի առաջ - 21:44 05-05-2022

Պուտինն Իսրայելի վարչապետից ներողություն է խնդրել Լավրովի համար

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի մամուլի ծառայությունը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բենեթից ներողություն է խնդրել Հիտլերի հրեական արյան և հակասեմական հրեաների մասին արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերի համար։

«Վարչապետն ընդունել է նախագահ Պուտինի ներողությունը Լավրովի խոսքերի համար ու շնորհակալություն հայտնել հրեա ժողովրդի և Հոլոքոստի հիշատակի վերաբերյալ իր դիրքորոշումը պարզաբանելու համար»,- ասել է Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը։

Պուտինի և Բենեթի այսօրվա զրույցի վերաբերյալ Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ ներողություն խնդրելու մասին ոչինչ չի ասվում։

«Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա նախօրեին, որն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Իսրայելում նշվում է մայիսի 9-ին, Վլադիմիր Պուտինն ու Նաֆթալի Բենեթն ընդգծել են այս օրվա առանձնահատուկ նշանակությունը երկու երկրների ժողովուրդների համար, որոնք խնամքով պահպանում են այդ տարիների իրադարձությունների մասին պատմական ճշմարտությունը և հարգում բոլոր զոհվածների հիշատակը, այդ թվում՝ Հոլոքոստի զոհերի: Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ գետտոներում և համակենտրոնացման ճամբարներում խոշտանգված, պատժիչ գործողությունների ժամանակ նացիստների կողմից սպանված վեց միլիոն հրեաների 40 տոկոսը ԽՍՀՄ քաղաքացիներ էին, և խնդրել է Իսրայելում ապրող վետերաններին առողջություն և բարեկեցություն մաղթել»,- Կրեմլի ուղերձում նշված թեմայի մասին այսքանն է ասված:

Սերգեյ Լավրովը մայիսի 1-ին իտալական հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հիտլերը, ենթադրաբար, մասամբ հրեական արյուն ունի, և որ հրեաները կարող են լինել հակասեմիտներ, ինչպես նաև առանց որևէ ընդունելի ապացույցի Ուկրաինայի ղեկավարությանը նացիստ է անվանել, իսկ լրագրողը հիշեցրել է նրան, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծագումով հրեա է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը