Ներքին 4 տարի առաջ - 20:17 02-05-2022

Գերեզմանոցների այլումինե ճաղերն են գողանում. Արմավիրում բանդա է գործում

Արմավիրի մարզի մի քանի համայնքներում գողություն է տեղի ունենում ոչ ավել ոչ պակաս գերեզմանատներում։

Oragir.news-ի տեղեկություններով, բանդա է գործում․ գողանում են գերեզմանոցների այլումինե ու երկաթե ճաղավանդակները և հանձնում ընդունման կետերում։

Մարզի Նալբանդյան համայնքի գերեզմանատան բազմաթիվ գերեզմանոցների այլումինե ճաղավանդակները ևս գողացել են։
Բնակավայրի վարչական ղեկավար Գրիգոր Մկրտչյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց` գողության դեպքերի առնչությամբ իրենք դիմել են ոստիկանություն.

«Ամենաքյասիբ մարդիկ են, որոնք նման բան են անում։ Մի քանի տարի առաջ էլ նման բան էլի եղել է, բռնեցին, պատժեցին։ 10 տարի է` չկար այդպիսի բան։ Էն ժամանակ ո՛չ կամերա կար, ո՛չ բան, հիմա խիստ հսկողության տակ է, հնարավորության չափ կօգնենք, որ բացահայտվի»։

Վարչական ղեկավարը նաև նշում է` գերեզմանոցներում կատարվող գողությունը մեր ազգի համար ամոթ է.

«Հիմնականում այլումինն են տարել։ 80֊ականներին երկաթից գերեզմանոցներ են սարքել, վերևում` այլումինե նախշերով, կտրում, տանում են այլումինը»։

Մեր զրուցակիցը նաև ասաց, որ գյուղացիները այդ հարցով դիմել են իրեն, ինքն էլ դիմել է ոստիկանություն։ Եղել է մի բնակիչ, որը դիմել է` փոխհատուցում ստանալու համար։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից