Ներքին 2 տարի առաջ - 11:30 26-06-2024

«Շահումյան» գերեզմանոցների հարևանությամբ գտնվող զորամասի մոտ կա վիրավոր, կասկածյալները որոնվում են. shamshyan.com

Հունիսի 21-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շահումյան գերեզմանոցի ճանապարհին՝ զորամասի մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։ Նույն օրը ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել որ, Մազմանյան փողոցի 1 հասցեի մոտ 35-40 տարեկան տղամարդ կա ընկած գետնին, ում կամ ծեծի են ենթարկել կամ ավտոմեքենայի տակ գցել:

Ժամը 20։40-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 39-ամյա Սուրեն Թ․-ն:

Օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունյաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։00-ի սահմաններում, Սիլիկյան հին խճուղու մոտ ոմն Գագիկը գումարային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Սուրեն Թ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սուրեն Թ․-ին մարմնական վնասվածքներ են հասցրել Երևանի բնակիչներ 39-ամյա Գագիկ Հ․-ն և 38-ամյա Տիգրան Գ․-ն:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ Գագիկ Հ․-ին և Տիգրան Գ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ

Ձեզ գուցե հետաքրքրի