Ներքին Խոսք Տեսանյութ 4 տարի առաջ - 20:34 01-05-2022

Հարց ունեմ ոստիկանին, որի փափլիկ ձեռքերով գնդացիրը դրվել է մեքենայի մեջ․ Գեղամ Մանուկյան

«Հանահավաքին մարդ բերելու մասին թող մտածեն նրանք, ովքեր, պետական լծակներն օգտագործելով, Մարտի 1-ին դեպի Եռաբլուր սատանայական երթ էին ուզում կազմակերպել»։ Այս մասին Դիմադրության շարժման հանրահավաքի ընթացքում Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ինչ վերաբերում է Սիսիանի և Գեղարքունիքի ճանապարհները փակելուն, այո՛, նման տեղեկություններ կային։ Ուղղակի մի բան ասեմ՝ «Գող՝ սիրտը դող», վախենում են բազմամարդ ներկայությունից։ Իրենք էլ շատ լավ գիտեն, որ դա երբեք չի խանգարում, երբ քաղաքացին որոշում է մասնակցել, մասնակցում է»։

Անդրադառնալով Սիսիանից եկող ավտոմեքենայում հայտաբերված զենքի մասին տեղեկությանը՝ Մանուկյանն ասաց, որ պատահաբար է ծանոթացել այս տեղեկատվությանը։
«Ուզում եմ նայել այն մարդու դեմքին, ում ձերբակալել են, ու ասել՝ հո դու աննասո՞ւն չես, որ գիտեիր պոստ է դրված, գնդացիրը մեքենայումդ ի՞նչ գործ ուներ, կամ ուզում եմ տեսնել այն ոստիկանին, որի փափլիկ ձեռքերով այդ գնդացիրը դրվել է այդ մեքենայի մեջ ու հարցնել՝ հայրենի՞քդ ես սիրում ավելի շատ, թե՞ Նիկոլին, թե՞ ընտանիքդ։ Երևի Նիկոլին։ Ախր իշխանության սարքած կինոներն այնքան պրիմիտիվ են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր