Արտաքին 4 տարի առաջ - 21:53 29-04-2022

Իսրայելի օդանավակայանում տարհանում է սկսվել, քանի որ զբոսաշրջիկները որպես հուշանվեր ռումբ էին տեղափոխում

Ամերիկացի ընտանիքը խուճապ է առաջացրել Իսրայելի օդանավակայանում՝ փորձելով տեղափոխել չպայթած ռումբ։ Զբոսաշրջիկները մտադիր էին վերցնել արկը՝ որպես հուշանվեր։

Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպը տեղի է ունեցել Բեն Գուրիոն օդանավակայանում։ Ինչպես պարզաբանել են ամերիկացի զբոսաշրջիկները, նրանք ռումբը գտել են Գոլանի բարձունքներ այցելելիս, որտեղ մարտեր են տեղի ունեցել 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ։ Արկը նկատել են օդանավակայանի անվտանգության աշխատակիցները, երբ ընտանիքը ստուգում էր անցնում:

Օդանավակայանի աշխատակիցները շտապ տարհանում են հայտարարել. խուճապ է սկսվել։ Հաղորդվում է, որ ուղևորներից մեկը հոսպիտալացվել է վնասվածքներով, երբ փորձել է փախչել ուղեբեռի բեռնաթափման գոտու վրայով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ամերիկյան ընտանիքին ոստիկանությունում հարցաքննելուց հետո թույլ են տվել բարձրանալ ինքնաթիռ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է