Ուղիղ եթեր
Խոսք 5 տարի առաջ - 16:54 18-05-2021

Ռուս զբոսաշրջիկները Հայաստանում շատ են, քանի որ փակ է ռուս-թուրքական սահմանը

Աշխարհում կորոնավիրուսային համաճարակի պատճառով զբոսաշրջության ոլորտն անկում էր ապրել ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Սակայն Հայաստանում տուրիզմը ևս մեկ արհավիրքի հանդիպեց՝ պատերազմ։

Տարեսկզբին Ryanair ավիաընկերությունը Երևանը ներառեց 2021թ. զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում։ Իսկ 2021 թվականի փետրվարի 1-ից մեկնարկեց «Ճամփորդում եմ առանց covid-19-ի» ծրագիրը, որով Հայաստանից
Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ճամփորդելու համար ուղևորին թույլատրվում է պետական սահմանը հատել կորոնավիրուսային հիվանդության հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում։

2021-ի գարնանն արդեն OneTwoTrip-ը հաղորդեց, որ Հայաստանն ընդգրկվել է այն երկրների տասնյակում, որոնք ռուս զբոսաշրջիկները նախընտրելու են այցելել։

Այսօր Երևանի փողոցներում և Հայաստանի ուշագրավ վայրերում կարելի է նկատել ռուս զբոսաշրջիկների հոծ բազմություն։ Իհարկե այս թիվը չի կարելի համեմատել 2019 թվականին առկա թվի հետ, սակայն անցած տարվա համեմատությամբ հայկական զբոսաշրջությունը զարթոնք է ապրում։

Օրագիր.news-ի հետ զրույցում My Photo TOUR – Armenia ընկերության հիմնադիր-տնօրեն Անահիտ Կարապետյանն ասաց, որ այս տարի հատկապես ռուս զբոսաշրջիկների թիվը բավականին մեծ է։

«Սա թերևս պայմանավորված է՝ Ռուսաստանի՝ Թուրքիայի հետ սահմանը փակելով։ Հայաստան եկած ռուս զբոսաշրջիկների գրեթե 80 %-ն արդեն տոմսեր և ամրագրված համարներ ուներ Թուրքիայում։ Սահմանը փակելուց հետո նրանք եկել են Հայաստան»,- նշեց նա։

Զբոսաշրջային ընկերություններից շատերը նշում են, որ գարնանային սեզոնը բացվելուն պես երկիր ժամանած զբոսաշրջիկների թվում ամենաշատը հենց ռուսներ են։

ONE WAY tour ընկերության տուր-մենեջերի խոսքով՝ Հայաստանում մեծ թիվ են կազմում հենց ռուս զբոսաշրջիկները, քանի որ Ռուսաստանում մայիսյան արձակուրդներ են, և փակ է Թուրքիայի հետ սահմանը։

Հավելենք, որ քիչ չէ նաև իրանցիների թիվը, որոնց Հայաստան գալու պատճառներից մեկը կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստվելու հնարավորությունն է։

Armenia Tour ընրեկությունից, որը զբաղվում է բնակարանների վարձակալությամբ, հայտնում են, որ հիմա քաղաքում բնակարաններ են վարձում հիմնականում ռուսներն ու իրանցիները։ Այն հարցին, թե արդյոք ռուսների հոսքը պայմանավորված է ռուս խաղաղապահ ընտանիքների տեղակայմամբ, պատասխանեցին՝ ոչ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ