Արտաքին 4 տարի առաջ - 20:37 29-04-2022

Ռուսաստանը կորցրել է 23 հազար զինվոր և սպա. Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ Ռուսաստանը պատերազմի սկզբից կորցրել է 23 հազար զինծառայող, ինչպես նաև մեծաքանակ ռազմական տեխնիկա:

Ռազմական տեխնիկայի կորուստների թվում են.
986 տանկ,
2418 հետևակի մարտական ​​մեքենա,
435 հրետանային համակարգ,
189 ինքնաթիռ,
8 նավ,
155 ուղղաթիռ:

Ըստ Ուկրաինայի ՊՆ տվյալների՝ Ռուսաստանն ամենամեծ կորուստները կրել է երկրի արևելքում գտնվող Իզյումի ուղղությամբ։

Ռուս զինվորականների կորուստների վերաբերյալ գնահատականները շատ տարբեր են, սակայն իրենք՝ ռուսական իշխանությունները, նախկինում խոստովանել են ներխուժման ընթացքում կրած մարդկային զգալի կորուստները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը