Արտաքին 4 տարի առաջ - 17:03 28-04-2022

Կիմ Չեն Ընն առաջին անգամ հայտնվել է սպիտակ համազգեստով՝ գեներալիսիմուսի ուսադիրներով

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն առաջին անգամ հայտնվել է զինվորական համազգեստով՝ սպիտակ բաճկոնով և գեներալիսիմուսի ուսադիրներով։ Այս երևույթի վրա ուշադրություն է հրավիրել հարավկորեական Yonhap գործակալությունը։

Այսպես, լրագրողներին հետաքրքրել է քաղաքական գործչի արտաքին տեսքը Կորեայի ժողովրդական բանակի (ԿԺԲ) հիմնադրման 90-ամյակի պատվին անցկացվող շքերթին, որը տեղի է ունեցել ապրիլի 25-ի երեկոյան։ Միջոցառմանը Կիմ Չեն Ընը հայտնվել է ուսադիրներով, որի վրա կարելի է տեսնել աստղ, որը բնորոշ է ԿԺԴՀ զինված ուժերի բարձրագույն զինվորական կոչմանը։

Ինչպես նշում է Yonhap-ը, Կիմ Չեն Ընին գեներալիսիմուսի կոչում շնորհելու մասին պաշտոնապես չի հաղորդվել։ Միևնույն ժամանակ, հարավկորեական հետախուզությունը դեռևս 2020 թվականի նոյեմբերին է զեկուցել նրան Հյուսիսային Կորեայի ամենաբարձր զինվորական կոչում շնորհելու հնարավորության մասին։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները