Արտաքին 4 տարի առաջ - 10:55 28-04-2022

Մենք փորձում ենք կազմակերպել խաղաղ բնակչության տարհանումը «Ազովստալից». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որը այցով ժամանել է Կիև, ասել է, որ փորձում է համաձայնեցնել շրջափակված «Ազովստալ» գործարանում մնացած Մարիուպոլի խաղաղ բնակիչների տարհանման պլանը։
Երեքշաբթի օրը Գուտերեշը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն ասել է, որ սկզբունքորեն կողմ է միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մարդասիրական միջանցք բացելուն։ Այժմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
«Սա շատ բարդ գործընթաց է,- ասել է Գուտերեշը պորտուգալական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։- Պուտինը սկզբունքորեն համաձայնել է, և մենք որոշել ենք բոլոր մանրամասները քննարկել առաջիկա հանդիպումների ժամանակ։
«Այս գործընթացը հատկապես նուրբ է, քանի որ մենք գործ ունենք ոչ թե տանը կամ հասարակական վայրերում գտնվող մարդկանց տարհանման հետ, այլ նրանց, որոնք հայտնվել են բունկերում իսկապես դրամատիկ պայմաններում: Եվ դա անելու համար որոշակի պայմաններ են անհրաժեշտ,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Կիևի տվյալներով, Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող Մարիուպոլի միակ հատվածում՝ «Ազովստալի» ստորգետնյա կառույցներում և ռմբապաստարաններում թաքնվում է մի քանի հարյուր խաղաղ բնակիչ, նաև ուկրաինացի զինվորականներ։
Թեև ՌԴ իշխանությունները պնդում են, որ Մարիուպոլում մարտերը դադարեցվել են, Ուկրաինան հայտարարում է, որ վերջին մի քանի օրերին Ռուսաստանն անընդհատ փորձում է գրոհել ձեռնարկությունը և գնդակոծում է այն բոլոր տեսակի զենքերով։
«Ազովստալը» պաշտպանող ուկրաինացի զինվորականները հրաժարվում են գերի հանձնվել, բայց պատրաստ են զենքը ձեռքին լքել ձեռնարկության տարածքը՝ պայմանով, որ նրանց անվտանգությունը երաշխավորված լինի երրորդ երկրի կամ հեղինակավոր միջազգային կազմակերպության ներկայացուցիչների կողմից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի