Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 20:36 27-04-2022

Ադրբեջանի ԶՈՒ-ն համալրվում է արհեստական ​​ինտելեկտով Barkan անօդաչու ռոբոտներով

Թուրքիայի HAVELSAN ռազմաարդյունաբերական համալիրի Barkan ռոբոտները կառավարվում են անօդաչու մեքենաներով և նախատեսված են լեռնային ու խորդուբորդ բարդ տեղանքում մարտական ​​գործողություններ իրականացնելու համար։

Ռոբոտը կայուն է լեռների լանջերին նույնիսկ 80 աստիճան թեքության դեպքում, ժայռին բախվելիս ի վիճակի է նորից կանգնել և շարունակել մարտական առաջադրանքը, հագեցած է 2 էլեկտրական գնդացիրով և լազերային կուրացուցիչ խլացնող սարքով՝ թշնամու էլեկտրոնային բաղադրիչները չեզոքացնելու համար։

Մարտական ​​ռոբոտում արհեստական ​​ինտելեկտի կիրառման հիմնական նպատակը հատկապես դժվար լեռնային պայմաններում զինվորականների կյանքը փրկելն է։ Ռոբոտներն առաջադրանքներ են կատարում ԱԹՍ-ների, այլ անօդաչու մեքենաների կամ սարքերի օգնությամբ, ինչպես նաև բարձրացնում են էլիտար զորքերի արդյունավետությունը:

2022 թվականի հուլիս-օգոստոսին ադրբեջանական բանակում կծառայի 200 Barkan ռոբոտ:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան