Արտաքին 4 տարի առաջ - 09:32 27-04-2022

«Գազպրոմը» կդադարեցնի նաև Բուլղարիա գազի մատակարարումը

Բուլղարիայի կառավարությունը հաղորդել է, որ «Գազպրոմը» տեղեկացրել է ապրիլի 27-ից վառելիքի մատակարարումը դադարեցնելու մասին։ Ինչպես Լեհաստանի դեպքում, այնպես էլ Բուլղարիայի պարագայում որոշման պատճառը վառելիքի համար ռուբլով և ՌԴ-ի կողմից սահմանված կարգով վճարելուց հրաժարվելն է։
Ըստ «Բուլղարգազ» ընկերության հայտարարության, «բուլղարական կողմն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները գործող պայմանագրի շրջանակում և բոլոր վճարումները կատարել է ժամանակին՝ բոլոր նորմերին համապատասխան»։
Ըստ Բուլղարիայի էկոնոմիկայի նախարարության, Ռուսաստանն առաջարկել է գազի դիմաց վճարել պայմանագրին հակասող պայմաններով, որոնք «զգալի ռիսկեր» են ստեղծում Բուլղարիայի համար, այդ թվում՝ վճարումներ կատարել՝ առանց ռուսական կողմից գազի մատակարարումների»։
Ավելի վաղ «Գազպրոմը» հայտարարել էր, որ Լեհաստանի գազամատակարարումը դադարեցնելու մասին, որը (ինչպես և Բուլղարիան) ներառված է ՌԴ-ի համար անբարյացակամ երկրների ցանկում, որոնք պարտավոր են վառելիքի համար վճարել ռուբլով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է