Մամուլ 4 տարի առաջ - 08:42 26-04-2022

Արայիկ Հարությունյանը հավատո՞ւմ է իր ասածին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 22-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ բավական ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել։ Նա ասել է, թե Փաշինյանը չի պատրաստվում Արցախը հանձնել: Ճիշտ է` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին այլընտրանք չկա, բայց «Նիկոլն ամեն ինչ անելու է Արցախը պահելու համար»։

Ընդդիմադիրները տարակուսած հակադարձել են` եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, եւ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն, դա կնշանակի Արցախը զիջել Ադրբեջանին: Հարությունյանը փոխանցել է Փաշինյանի հավաստիացումները, որ պայմանագրում հատուկ կետ է լինելու, թե Արցախի հարցը կապ չունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Ավելին` Արցախի նախագահը վերաշարադրել է Փաշինյանի պատմածը, թե` ՌԴ նախագահ Պուտինը մոսկովյան հանդիպման ժամանակ ասել է՝ հարցը դեռ տաք է, պետք է թողնել սառչի, նոր որոշում կայացնել, իսկ մինչ այդ խոստացել է ապահովել արցախցիների անվտանգությունը։ Ընդդիմադիրները հակադրվել են՝ քանի՞ տարի ռուսը պիտի պահի, քանի դեռ կարգավիճակի հարցը լուծված չէ, իրենք դեմ են նման պայմանագրի ստորագրմանը։

Ոմանք հեգնել են՝ եթե թողնում են, որ մի 50 տարի «սառչի», էլ արցախցի մնացած չի լինի, որ կարգավիճակի համար պայքարի։ Ընդդիմությունն ԱԽ նիստից հեռացել է զայրացած` համարելով, որ հերթական անգամ իրենց խաբում են, որ հակահայկական ծրագիրն իրականացնեն: Ի դեպ, ԱԽ նիստը հրավիրվել է ՀՀ կառավարության վերջին նիստի օրը՝ ժամերի տարբերությամբ, իսկ այդ նիստում, հիշեցնենք, Փաշինյանը, մոռանալով իր բոլոր նախկին հայտարարությունները, հայտարարում էր, թե` եթե հանձնող լիներ, Արցախը 44-օրյա պատերազմի ընթացքում կհանձներ, «Արցախը իր չէ, որ հանձնենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»