Ներքին 4 տարի առաջ - 21:44 25-04-2022

Կենտրոնի ոստիկանության բաժանմունք ապօրինի բերման են ենթարկել 11 քաղաքացիների․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արդեն հստակ է, որ Փաշինյանը ոստիկանությանը, մասնավորապես, կարմիր բերետների տխրահռչակը կառույցին, հրահանգ է իջեցրել ամենակոշտ միջոցներով կանխել բողոքի ցանկացած ակցիա։

Այս պահին գտնվում եմ Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում, որտեղ ապօրինի բերման են ենթարկել 11 քաղաքացիների։

Բերման ենթարկելու, ուղեկցելու ոհմակային արշավն ուղեկցվել է վիրավորանքներով և հայհոյանքներով։ Մի քանի քաղաքացու մարմնի տարբեր հատվածներում կա կապտուկներ։

Թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող բոլոր էլեմենտները՝ քաղաքական գործիչ լինի, կուսակցական ֆունկցիոներ, թե ոստիկան վաղ թե ուշ խիստ պատասխանատվության է ենթարկվելու»։


Ամենից շատ դիտված