Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը քիչ առաջ ազատ արձակվեց Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվելուց հետո։
Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին: