Արտաքին 4 տարի առաջ - 17:09 25-04-2022

Մեր պատմությունը մաքուր է, և մենք ամաչելու բան չունենք. Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական զինուժի կողմից Իրաքի հյուսիսում իրականացվող «Մագիլ-կողպեք» ռազմագործողությանը մասնակից ստորաբաժանումների հրամանատարների հետ զրուցել է տեսակապով։

Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, նա խոսել է նաև Հայոց ցեղասպանության թեմայից և մասնավորապես ասել. «Մենք ակնկալում ենք, որ բոլորը կտեսնեն այս անհիմն պնդումների վերաբերյալ մեր պատմաբանների բացահայտած փաստերը։ Սրանք (հայերը) պատմությունից թշնամություն են հանում։ Դա այն աշխատանքը չէ, որը կծառայի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը»։

Թուրք նախարարի պնդմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, հիմա խեղաթյուրվում է քաղաքական նպատակներով: Նա կարծում է, որ իրենց պատմությունը մաքուր է, իսկ իրենք էլ ամաչելու բան չունեն։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը

Ձեզ գուցե հետաքրքրի