Արտաքին 4 տարի առաջ - 11:00 25-04-2022

 Nasdaq բորսան չի աշխատի ռուսաստանցի ռեզիդենտների հետ

ԱՄՆ-ում և Հյուսիսային Եվրոպայի երկրներում Nasdaq բորսաներն ապրիլի 29-ից «չեն աշխատի Ռուսաստանի հետ»։ Այս մասին հաճախորդներին ուղղված նամակում հայտնել է դանիացի բրոքեր Saxo Bank-ը։
Ինչպես նշվում է նամակում, դա կհանգեցնի «ՌԴ ռեզիդենտների համար բորսաներին հասանելիության դադարեցմանը»։ Ռուսաստանցի հաճախորդները Nasdaq-ի շուկայական տվյալներին հասանելիություն չեն ունենա, ինչպես նաև չեն կարողանա գործարքներ կնքել այս բորսայում, նաև՝ առցանց փակել արդեն բաց դիրքերը (սա դեռ հնարավոր է անել ուղղակիորեն կապվելով բրոքերի հետ), ասել է Saxo Bank-ը:
Nasdaq-ը, որը հիմնադրվել է 1971թ.-ին, մասնագիտացած է բարձր տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի ոլորտում: Այն Նյու Յորքի ֆոնդային բորսայի հետ մեկտեղ ԱՄՆ-ի առանցքային հարթակներից մեկն է:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին

Ձեզ գուցե հետաքրքրի