Ներքին 4 տարի առաջ - 19:27 23-04-2022

Դպրաբակ գյուղում առանձնատուն է այրվել

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 23-ին, ժամը 01:06-ին ահազանգ է ստացել, որ Դպրաբակ գյուղում այրվում է առանձնատուն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի տներից մեկին օժանդակ շինությունում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:35-ին, մարվել՝ 04:25-ին: Այրվել են օժանդակ շինությունը (մոտ 65 քմ)՝ գույքով և առանձնատան տանիքի փայտե կառուցատարրերը, վնասվել են տանիքի մետաղյա թիթեղները (մոտ 45 քմ):

Ամենից շատ դիտված