Ներքին 4 տարի առաջ - 15:40 23-04-2022

Հալեպահայերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ջահերով գնացել են դեպի Ազգային գերեզմանատուն

Հա­լե­պա­հա­յու­թյունը ապրիլի 22-ին հա­մախմբվել ու Հա­յոց Ցե­ղաս­պա­նու­թյան 107-րդ տարելիցի կապակցությամբ պահանջատերի իր կեցվածքը այս անգամ արտահայտել դեպի Ազգային գերեզմանատուն ժողովրդի ջահերթով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ֆեյսբուք»-ում Հայոց թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» էջը։

Սիրիայի և Հա­յաս­տա­նի զույգ դրոշ­նե­րով ջահեր­թը առաջ­նոր­դել է ՀՄԸՄ-ի Հա­լեպի մաս­նա­ճյու­ղի փո­ղե­րա­խում­բը, որի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րն է Մհեր Սու­սանին։

Շր­ջա­նի բնա­կիչ­նե­րը, իրենց պատշ­գամ­բներից մոմեր բռնած, ևս մասնակցել են քայլերթին։

«Ազգ. գե­րեզ­մա­նա­տան մուտ­քի մոտ փո­ղե­րա­խում­բը հն­չե­ցրել է Սիրիայի և Հա­յաս­տա­նի քայ­լերգ­նե­րը: Ցե­ղաս­պա­նու­թյունը խորհր­դան­շող հու­շա­քա­րի առջև տեղադրվել են ծաղ­կեպ­սակ­ներ, ապա հայ հո­գևոր պե­տերը, մի­աց­նե­լով իրենց ջա­հե­րը, վա­ռե­լ են հու­շա­քա­րի մոտ գտ­նվող՝ ցեղասպանության նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը խորհր­դան­շող ջա­հը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ներ­կա­նե­րը հոտն­կայս հար­գե­լ են Սիրիայի, Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի բո­լոր նա­հա­տակ­ների հիշատակը:

«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա։ Ապրիլյան ոգեկոչման ձեռնարկների նախօրյակին համախմբված ենք կրկին հաղորդակից դառնալու մեր նահատակների կտակին։ Հավաքված ենք ոչ թե սգալու, այլ վերստին հաստատելու մեր աննահանջ երթը դեպի վերջնական հաղթանակ։ Մեր արդար դատին վերջնական, արդար հատուցման ճանապարհը բնականաբար պիտի հանդիպի խոչընդոտների։ Ահա թե ինչու մեր նահատակների պատգամը պիտի չմնա պարզապես պատմության էջերում, այլ գործի պիտի վերածվի։ Մեր սուգը չի կարող հավերժ լինել, որովհետև կա անդուլ պայքար»,- ասել է ՍԵՄ-ի Կենտ­րո­նա­կան Վար­չու­թյունից Թինա Գասպարյանը։

Նշվում է, որ Բեր­իո Հա­յոց Թե­մի Առաջ­նորդ Գերշ. Տ. Մա­սիս Ս. Եպս. Զոպ­յ­անը, ներկաներին իր պատ­գա­մն ուղ­ղե­լով, ասել է. «Այս ջահերթը վկայում է, որ հալեպահայությունը հաստատակամ է իր պայքարի մեջ։ Նպատակ ունենք, որ Հայաստանը, Արցախը և Սփյուռքը միասին այս ջահի նման մնան լուսավոր ու վառ։ Այս օրերը ուխտի օրեր են մեզ համար։ Ուխտենք հավաքական մեր աշխատանքով, պայքարով կյանքի կոչել մեր սրբադասված նահատակների պատգամը»։

Ջահերթի ավարտին հնչել է «Պահպանիչ» աղոթք։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի