Արտաքին 4 տարի առաջ - 14:13 23-04-2022

Բուչայում շարունակում են հավաքել զոհվածների մարմինները. Այս պահին կա 412 զոհ. քաղաքապետ

Կիևի մարզի Բուչա քաղաքում շարունակում են հավաքել զոհվածների մարմինները ու ենթարկել էքսգումացիայի, հայտարարել է քաղաքի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը։

«Թիվը, որն այսօր ունենք, 412 է: Բայց դա, միևնույն է, կհստակեցվի քննիչների և փորձագետների մակարդակով, որոնք աշխատում են առանց հանգստյան օրերի: Սա նշանակում է, որ Կիևի մարզում մահացած յուրաքանչյուր երրորդը Բուչայից է»,- գրել է նա սոցցանցերում։

Սուրբ Անդրեյ Առաջին եկեղեցու մոտ զանգվածային գերեզմանոցում, նրա տեղեկություններով, գտել են 117 մարմին, այդ թվում՝ 30 կնոջ և երկու երեխայի։

Քաղաքապետը պնդում է, որ հայտնաբերվել են քաղաքացիական անձանց այրված մարմիններ։ Գտել են նաև զինվորականների մի քանի մարմիններ։ Այժմ հիմնական խնդիրը յուրաքանչյուրին նույնականացնելն է, հայտարարել է նա։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին