Ներքին 4 տարի առաջ - 21:49 22-04-2022

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը վերադառնո՞ւմ է

Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, որն այդ պաշտոնից ազատվել էր 2021 թ․ նոյեմբերի 9-ին, Փաշինյանի՝ կապիտուլյացիա ստորագրելուց ուղիղ 1 տարի անց, շուրջ կես տարվա լռությունից հետո կրկին ակտիվացել է:

2021 թ․ նոյեմբերի 9-ին հրաժարականի մասին Ֆեյսբուքում հայտնելուց հետո Մանե Գևորգյանն այսօր առաջին գրառումն է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ կիսվելով Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթով.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի սկզբում ելույթ է ունեցել, որտեղ, ըստ իս, կան առանցքային եւ ուշագրավ մի քանի կետեր, որոնք կարեւոր են արցախյան հակամարտության կարգավորման ներկա շրջափուլում.

1. ՌԴ նախագահի հետ մոսկովյան հանդիպման ժամանակ ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարեւորությունը՝ դրանից բխող քաղաքական հետեւանքներով եւ որ համանախագահության լուծարման մասին պնդումները հիմնավոր չեն։

2. Չի եղել եւ այս պահին չկա հակամարտության կարգավորման ոչ մի նախագիծ, սեւագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի:

3. Կարճաժամկետ եւ երկարաժամկետ հատվածում ՀՀ մարտավարությունն է՝ ապահովել այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում, ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի արցախցի եւ հայ: Լեռնային Ղարաբաղի խնդրի որեւէ հանգուցալուծում, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլեւ չի երաշխավորելու, ընդունելի չէ եւ երբեք չի լինելու ընդունելի Հայաստանի համար»:

Տպավորություն է, որ Մանե Գևորգյանը կրկին ստանձնել է Փաշինյանի «խոսնակի» դերը:

Նշենք նաև, որ Մանե Գևորգյանի հրաժարականից շուրջ կես տարի անց Փաշինյանը մամուլի խոսնակ չունի:




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի