Ներքին 4 տարի առաջ - 00:59 22-04-2022

Նեապոլի մասին՝ Երեւան քաղաքում

Կինոյի և թատրոնի դերասանուհի Լինա Սաստրին, որ հայտնի է նաեւ նեապոլյան դիալեկտով ներկայացվող երգերի կատարումներով, գեղեցիկ համերգով հանդես եկավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Նա երաժշտության միջոցով պատմեց Նեապոլի մասին` հանդիսատեսին ներկայացնելով նեապոլիտանական ամենահայտնի և գեղեցիկ երգերը։

Սաստրին Դոմինգոյի ու Ազնավուրի երգացանկից էլ որոշ նմուշներ ներկայացրեց, բոլոր երգերը կատարելիս նաեւ պարեց: Նա իտալերենով հետաքրքրվեց՝ արդյո՞ք դահլիճում կան իտալացիներ: Մայրենի լեզվով դրական պատասխաններ ստանալուց հետո երգչուհին էլ ավելի ոգեւորվեց:

Նա երկու անգամ հրաժեշտ տվեց ունկնդրին, բայց երկու անգամ էլ վերադարձավ դահլիճ ու եւս մեկ կատարում նվիրեց ներկաներին: Ե՛վ դահլիճը, ե՛ւ երգչուհին միմյանցից գոհ էին:

Ամենից շատ դիտված