Արտաքին 4 տարի առաջ - 14:47 21-04-2022

Մոլդովան սկսել է աստիճանաբար խզել կապերը Ռուսաստանի, ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի հետ. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին՝ եվրոպամետ ուժերի իշխանության գալուց հետո, Մոլդովան սկսել է աստիճանաբար խզել կապերը Ռուսաստանի, ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ-ի հետ:

«Երկրի խորհրդարանը ընդունում է այնպիսի նախաձեռնություններ, որոնք ոտնահարում են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը կողմնակից քաղաքացիների շահերը»,- հավելել է նա։

Պոլիշչուկը նշել է, որ ներկայումս չի դիտարկվում «5+2» ձևաչափով (Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, Ռուսաստան, Ուկրաինա և դիտորդներ ԱՄՆ-ից և ԵՄ-ից) Մերձդնեստրի հարցով բանակցությունների կազմակերպման հեռանկարը։

«Գլխավորը, որն այժմ անհրաժեշտ է, Քիշնևի և Տիրասպոլի քաղաքական ներկայացուցիչների և նրանց համատեղ ոլորտային աշխատանքային խմբերի հանդիպումների դինամիկան և արդյունավետությունը բարձրացնելն է: Դրանց զարգացումները պետք է հիմք դառնան բազմակողմ ձևաչափով բանակցային գործընթացի համար։ Այնուամենայնիվ, դեռ խնդիրներ են նկատվում»,- պարզաբանել է դիվանագետը։

ՌԴ ԱԳՆ աշխատակիցն ընդգծել է, որ Մոսկվան ուշադրությամբ հետևում է Եվրամիությանն անդամակցելու Քիշնևի հայտին, ինչպես նաև Կիևի համապատասխան հայտին։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
13:00 Թոշակի հույսին մնաք. ինչպես են 3 տարում 2 մլրդ դոլար խլելու
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
17:04 Դուք զննություն անցե՞լ եք, ո՞ր մուտքով եք ներս մտել. կաթողիկոսի փաստաբանը՝ դատախազներին
13:09 Փաշինյանն իրեն Աստծուց վեր է դասում՝ հարձակվելով Հայ առաքելական եկեղեցու վրա. Ռոբերտ Ամստերդամ
14:36 Քոչարյանի կալանավորման մեջ խորհրդանշական իմաստ կա, քանի որ նա հայ-ռուսական լավ հարաբերությունների խորհրդանիշն է
09:00 Իսկական «սանմաքրում»` Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանում
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել