Արտաքին 4 տարի առաջ - 13:25 21-04-2022

Պուտինը կարգադրել է չեղարկել Մարիուպոլի «Ազովստալի» գրոհը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մարիուպոլի «Ազովստալ» արդյունաբերական գոտու վրա գրոհը «ոչ նպատակահարմար» է անվանել և կարգադրել է չեղարկել այն։
Կատակոմբներ ներթափանցելու կարիք չկա, անհրաժեշտ է «Ազովստալի» արդյունաբերական գոտին արգելափակել այնպես, որ նույնիսկ «ճանճ չմտնի այնտեղ», ասել է ՌԴ նախագահը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ աշխատանքային հանդիպմանը։
«Սա այն դեպքն է, երբ մենք պետք է մտածենք, այսինքն՝ միշտ պետք է մտածենք, բայց այս դեպքում առավել ևս, մեր զինվորների ու սպաների կյանքն ու առողջությունը պահպանելու մասին։ Կարիք չկա ներթափանցել այդ կատակոմբներ և սողալ այդ արդյունաբերական օբյեկտների ստորգետյա անցումներում: Արգելափակեք այդ արդյունաբերական գոտին այնպես, որ անգամ ճանճ չմտնի այնտեղ»,- ասել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին