Արտաքին 4 տարի առաջ - 15:47 19-04-2022

ՌԴ-ն չի նախաձեռնի Բուչայի խաղաղ բնակիչների սպանությունների միջազգային հետաքննություն

Ռուսաստանը ՄԱԿ-ում չի նախաձեռնի Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի միջազգային հետաքննություն, այդ թվում՝ Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների վկայությունների։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը։

Նրա խոսքով, Մոսկվան կասկածում է այդ հարցերում հետաքննության անաչառությանը։

«Այս թեման դեռևս ՄԱԿ-ում չի բարձրացվել։ Պետք է տեսնել, թե ինչ հետաքննություն կարող է լինել, ով է վարելու։ Ցավոք, նախորդ հետաքննությունների փորձը, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի գծով, ցույց է տալիս բացառապես կողմնակալ դիրքորոշում»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է