Ավելին 4 տարի առաջ - 22:35 18-04-2022

Բժիշկը նշել է քնի հետ կապված խնդիրների ախտանշանը

Մարդիկ, որոնց քնելու համար 30 րոպե է պահանջվում, պետք է նկատի ունենան, որ քնելու հետ կապված խնդիրներ ունեն: Այս մասին Metro.co.uk-ին հայտնել է կլինիկական հոգեբան դոկտոր Մայրավ Կոեն-Ցիոնը։
«Եթե նկատում եք, որ ձեզանից ավելի քան 30 րոպե է պահանջվում քնելու համար, ամենայն հավանականությամբ, դուք քնի հետ կապված խնդիրներ ունեք», - ասել է բժիշկը:
Ըստ հոգեբանի՝ իդեալական տարբերակում մարդը պետք է քնի պառկելուց 10, առավելագույնը 20 րոպե անց։
«Եթե դուք պարբերաբար նման խնդրի եք բախվում, հավանաբար պետք է դիմեք քնաբանի»,- խորհուրդ է տվել բժիշկը։
Մայրավը նաև նշել է, որ յուրաքանչյուրի քնելու ժամը տարբեր է, և հորանջելը միշտ չէ, որ նշան է, որ մարդը պատրաստ է քնել։ Նրա կարծիքով, շատ ավելի կարևոր է ուշադիր լսել ձեր մարմնին:
«Եթե ձեր քունը բավարար չի տանում, փորձեք մի փոքր սպասել, մինչև կբացվեն ձեր անձնական «քնի դարպասները», ինչը շատ ավելի հեշտ և արագ կդարձնի քնելը», - խորհուրդ է տվել նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը