Ներքին 4 տարի առաջ - 18:13 18-04-2022

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը

Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը։

Այս մասին հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը՝ ցավակցելով նկարչի ընտանիքին և հարազատներին:

Ֆերդինանդ Մանուկյանը ծնվել է 1941 թվականի ապրիլի 20-ին Գյումրիում: 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1967 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1968-1972 թվականներին եղել է Գյումրու գլխավոր նկարիչը:

Աշխատել է հիմնականում մոնումենտալ և հաստոցային գեղանկարչության բնագավառում։ Մանուկյանի ֆլորենտական տեխնիկայով արված խճանկարներին և որմնանկարներին բնորոշ են ազգային նկարագրի վավերական, մարդկանց և առարկայական աշխարհի վերացարկված կերպարավորումները։ Ստեղծել է երկրաշարժի զոհերին նվիրված «Երկրաշարժ և վերածնունդ» խճանկարի նախանկարը (1997), ջրաներկ նկարաշարեր (2000-2004)։
Գործերից են՝ «Մուտք Գյումրի» որմնանկարը, «Գյումրեցիներ», խճանկարը, «Սասունցիների պարը», խճանկարը: Հաստոցային գործերից են «Նատյուրմորտ»-ը, «Մեկ ամիս գյուղում»-ը, «Կնոջ իրան»-ը, «Տիեզերք»-ը:

Մանուկյանի աշխատանքները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․