Արտաքին 4 տարի առաջ - 13:23 18-04-2022

Լատվիայում լայնածավալ զորավարժություններ են սկսվել ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների մասնակցությամբ

Լատվիայի բոլոր շրջաններում ապրիլի 18-ից մայիսի 27-ը ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների մասնակցությամբ կանցկացվի Namejs 2022 լայնածավալ զորավարժությունների գարնանային փուլը, հաղորդում է BNS-ը։
Զորավարժությունների նպատակը պաշտպանական խնդիրների լուծման համար ազգային և դաշնակից ուժերի ինտեգրման բարելավումն է։ Namejs 2022-ի առաջին փուլին մասնակցելու համար ռազմական ստորաբաժանումներ կժամանեն Լատվիա՝ ԱՄՆ-ից, Չեխիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայից և Էստոնիայից։
Ուսումնական առաջադրանքները, բացի լատվիական ստորաբաժանումներից, կկատարեն նաև այն ստորաբաժանումները, որոնք ներկայում տեղակայված են Լատվիայում ՆԱՏՕ-ի ընդլայնված մարտական ​​խմբի շրջանակում և ներկայացնում են տաս երկրներ՝ Ալբանիան, Չեխիան, Իտալիան, Իսլանդիան, Մոնտենեգրոն, Կանադան, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան և Իսպանիան:
Ընդհանուր առմամբ, զորավարժություններին այլ երկրներից կմասնակցի մոտ 3000 զինվորական։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը