Արտաքին 4 տարի առաջ - 19:47 17-04-2022

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում սպասում է Բայդենին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ակնկալում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Կիև։ Այդ մասին նա հաղորդել է CNN հեռուստաալիքին։
«Կարծում եմ՝ նա կգա։ Իհարկե, որոշումը նրանն է։ Հարցն անվտանգությունն է։ Բայց կարծում եմ՝ որպես Միացյալ Նահանգների ղեկավար, նա պետք է գա այստեղ և տեսնի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ինքը Ուկրաինա է հրավիրել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Ավելի վաղ ԱՄՆ-ում հայտնել էին, որ նախագահ Ջո Բայդենի այցն Ուկրաինա և նրա անձնական այցը Կիև այժմ նախատեսված չէ։ Այսպես է արձագանքել ամերիկյան վարչակազմը նախագահի խոսքերին, որն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի մայրաքաղաք անձամբ այցելելու մտադրության մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի