Արտաքին 4 տարի առաջ - 12:42 16-04-2022

Ալբանիայի վարչապետին հեռացրել են չվերթից՝ դիմակ կրելուց հրաժարվելու պատճառով

Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային հեռացրել են Մայնի Ֆրանկֆուրտ-Դեթրոյթ չվերթից՝ պաշտպանական դիմակ կրելուց հրաժարվելու պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հյուսիսմակեդոնական «MKD.MK» պորտալին։

Պորտալը պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին։ Ալբանիայի վարչապետը թռիչքի էր սպասում Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում։ Բորտուղեկցորդները, ինչպես նաև օդանավի հրամանատարը պնդել են, որ նա հետևի համավարակի կանոններին և դիմակ կրի, սակայն նա հրաժարվել է։

Դրանից հետո, այդ չվերթի ուղևորների խոսքով, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, որը չվերթից հեռացրել է Ռամային ու նրա պատվիրակության 10 անդամներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը