Մամուլ 4 տարի առաջ - 07:51 16-04-2022

Հակառուսական շրջանակներն առավել ակտիվանալու հրահանգ են ստացել. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեռևս մոտ 20 օրա առաջ մենք տեղեկություններ էինք ստացել, որ ՀՀ-ում արևմտյան ուժերի կողմից «կուրացիա» արվող և ֆինանսավորվող որոշակի շրջանակների նոր ակտիվություն է նախապատրաստվում։ Մեզ տեղեկացրել էին, որ մի շարք հանդիպումներ էին տեղի ունեցել այդ ուժերի հետ, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանատանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նպատակը հակառուսական նոր, առավել մեծ ալիք ապահովելն է:

Հետևանքներն իրենց սպասել չտվեցին. Երևանում կազմակերպվեցին ակցիաներ՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ակտիվացրեցին համապատասխան տրամադրությունները սոցցանցերում: Իսկ ահա մարտի 31-ին իրենք իրենց «Հայաստանի ժողովրդական ուժեր» անվանող կուսակցությունների ու կազմակերպությունների հավաքը հայտարարություն տարածեց, ուր մասնավորաբար այսպիսի տողեր կային. «Դատապարտում ենք Ռուսաստանի շարունակվող ագրեսիան ինքնիշխան Ուկրաինայի նկատմամբ և արձանագրում, որ այն շարունակությունը դարձավ ազատատենչ ժողովուրդների և պետությունների դեմ կայսերապաշտական ոտնձգությունների»։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ծածուկ աջակցությամբ կազմակերպված այդ հակառուսական հավաքի, ինչպես նաև նշյալ փաստաթղթի ձևակերպման ու հրապարակման գործում, մասնավորաբար «մեթոդաբանության» տեսակետից, շատ մեղմ ասած, անմասն չէ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ժողովի նախօրեին այդ գրասենյակ է այցելել հենց ԱՄՆ-ի տիկին դեսպանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում