Արտաքին 4 տարի առաջ - 12:02 16-04-2022

Բայդենը հաշվետվություն է ներկայացրել եկամուտների մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը հրապարակել են անցյալ տարվա եկամուտների համատեղ հարկային հայտարարագիր $610,7 հազարի չափով, որից $150,4 հազարը բաժին է ընկել հարկերի վճարմանը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Սպիտակ տունը հավելել է, որ 2021 թվականի եկամտահարկի դրույքաչափը նրանց համար կազմել է 24,6%։

Բացի դրանից, $30,76 հազարի հարկ նրանք վճարել են Դելավեր նահանգում, որտեղ նախագահական զույգն ունի ընտանեկան տուն։ Ջիլ Բայդենը ներկայացրել է նաև Վիրջինիա նահանգում $2,7 հազար եկամտահարկի վճարման մասին։

Բացի դրանից, ամերիկացի առաջնորդն ու նրա տիկինը $17,39 հազար են նվիրաբերել 10 տարբեր բարեգործական կազմակերպություններին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․