Արտաքին 4 տարի առաջ - 14:37 15-04-2022

Զանգվածային անկարգություններ՝ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա

Երուսաղեմի Տաճարի լեռան վրա, որը սուրբ են համարում ինչպես հրեաները, այնպես էլ մուսուլմանները, տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվել են առնվազն 300 պաղեստինցիներ, 150-ը տուժել են։ Վիրավորում են ստացել իսրայելցի երեք ոստիկաններ։ Բախումները շարունակվել են վեց ժամ։

Զանգվածային անկարգությունները սկսվել են ուրբաթ՝ ապրիլի 15-ի առավոտյան, մուսուլմանների սուրբ Ռամադան ամսվա երկրորդ ուրբաթ օրվա կապակցությամբ Տաճարի լեռան վրա առավոտյան աղոթքի ժամանակ:

Ինչպես հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, արաբական ծագումով հարյուրավոր երիտասարդներ՝ Պաղեստինի ինքնավարության և արմատական ​​ՀԱՄԱՍ խմբավորման դրոշներով, երթով անցել են Երուսաղեմի Հին քաղաքով։ Այնուհետև նրանք սկսել են քարեր ու ճայթռուկներ նետել Լացի պատի մոտ գտնվող հրեաների վրա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում