Արտաքին 4 տարի առաջ - 21:51 14-04-2022

Կատալոնական հեռուստաընկերություններից մեկը անդրադարձել է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը»

Կատալոնական TV3 հեռուստաընկերությունը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը», Ալիևի, նրա ռեժիմի կոռուպցիոն գործարքներին և դրանք կոծկելու, եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու փորձերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրապարկման մեջ նշվում է. «Ինչպե՞ս է կենտրոնասիական ընտանեկան բռնապետությունը ձեռք բերում եվրոպական կառույցների հարգանքն ու պաշտպանությունը, որոնք կույր են իր տարածքում մարդու իրավունքների մշտական ոտնահարումների նկատմամբ: Ադրբեջանը դրան հասել է այսպես կոչված «խավիարային դիվանագիտության» շնորհիվ, որը հիմնված է կաշառակերության և օտարերկրյա քաղաքական գործիչներին նվերներ մատուցելու մաֆիոզ քաղաքականության վրա»:

Այնուհետև հիշատակվում է Բենուա Բրինգերի նկարահանած «Խավիարային կապեր» վավերագրական ֆիլմի մասին, որը ցույց է տալիս, թե ինչպես է ռեժիմի կողմից հալածվող լրագրողների խումբը կարողացել դիմակազերծել ադրբեջանական ռեժիմի կոռուպցիան, սակայն վճարված գինը շատ բարձր է եղել:

Մեջբերում է արվում նաև լրագրող Խադիջա Իսմայիլովայի խոսքից. «Ես լրագրող եմ և բանտարկված եմ իմ աշխատանքի համար՝ իշխանության ամենաբարձր մակարդակներում կոռուպցիան բացահայտելու համար։ Այո, պետք է գին վճարել, բայց այն արժե»:

Ընդգծվում է, որ նա միակ լրագրողը չէ, որին ձերբակալել են, մյուսները դրա համար վճարել են անգամ աքսորով, սպառնալիքներով, պաշտոնանկություններով կամ նույնիսկ մահով։

Լրատվամիջոցը շեշտում է Ադրբեջանի՝ նավթով և խավիարով հարուստ լինելու հանգամանքը, որոնք երկուսն էլ կոչվում են սև ոսկի: «Դրանք կարող են օրհնություն լինել իրենց ժողովրդի համար, բայց դրանք այնպիսի հարստություն են, որն առաջացնում են թշվառություն և կոռուպցիա, քանզի դա օգուտ է բերում միայն իշխող շատ փոքր վերնախավին: Ադրբեջանում այս էլիտան ուղղակիորեն բռնապետի ընտանիքն է»,-ասվում է հրապարկման մեջ:

Շեշտվում է, որ ադրբեջանցիներին, ովքեր քննադատում են այդ ընտանիքին և դատապարտում կոռուպցիան, վերաբերում են որպես պետության թշնամիների: Ընդ որում՝ ադրբեջանական ռեժիմը ցանկանում է, որ իրեն վերաբերվեն որպես հարգված եվրոպական ժողովրդավարության:

Ներկայացնելով Ալիևի վայելքները՝ նշվում է, որ Ալիևը սիրում է շրջապատված լինել արևմտյան հայտնիներով, որոնց հրավիրում և վճարում են իրենց մասնավոր երեկույթներին ելույթ ունենալու համար, ինչպիսիք են՝ երգչուհի Ռիհաննան կամ դերասաններ Սթիվեն Սիգալը և Ժերար Դեպարդյեն: Ընտանիքն իր ամառներն անցկացնում է Կոտ դ'Ազուրի իրենց զբոսանավերի վրա:

«Լրագրող Խադիջան միջազգային կազմակերպության օգնությամբ բացահայտել է, որ նախագահ Ալիևի կինն ու դուստրը տարբեր բիզնեսներ ունեն Պանամայում։ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, որը երկրի եկամուտների աղբյուրներից է, հիմնականում հարստացրել է Ալիևների ընտանիքի բիզնես ցանցը։ Անգամ նշվում է, որ Ադրբեջանում «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացումը կամ Եվրոպական խաղերի անցկացումը հիմնականում եղել են պայմանագրերի և զիջումների արդյունք՝ ընտանիքի համար, որը տնօրինում է պետական ռեսուրսներն այնպես, ասես դրանք մասնավոր սեփականություն են»,- գրում է լրատվամիջոցը:

Շեշտվում է, որ «խավիարային դիվանագիտությունը» շատ հեռուն է գնում, ինչպես ցույց է տալիս վավերագրական ֆիլմը. ադրբեջանական վարչակարգը 2013 թվականին ավելի քան 30 մլրդ եվրո է ներդրել՝ կաշառելու Եվրախորհրդի մի քանի ականավոր գործիչների՝ մերժելու Ադրբեջանում քաղբանտարկյալների գոյությունը:

«Հետաքննությունները բացահայտել են այլ եվրոպացի քաղաքական գործիչների ևս, ովքեր միլիոններ էին հավաքել՝ «սև փողերով» և նվերներով՝ աջակցելու Ալիևի կառավարությանը եվրոպական կառույցներում կամ որպես միջազգային դիտորդներ՝ հավաստելու, թե իրենց կեղծ ընտրություններն արդար են անցկացվել»,-ասվում է հոդվածում ու նշվում Էդուարդ Լինտների, Կարին Շտրենցի և այլ անձանց անուններ:

Այնուհետև ընդգծվում է. « Քանի որ այս կոռուպցիոն դավադրությունը կուրացրեց Եվրոպայի աչքերը Ադրբեջանում բռնաճնշումների նկատմամբ, ռեժիմը հետապնդում էր լրագրողներին, ովքեր համարձակվել էին դատապարտել այն»:

«Խադիջան միակը չէ, ով բանտարկվել և դատապարտվել է, սակայն լրագրողները չեն նահանջել, նոր հետաքննությունների արդյունքում ի վերջո հրապարակվել է երկրորդ զեկույցը՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ: Հրապարակված երկրորդ զեկույցն ի վերջո ձեռք է բերել Եվրոպայի խորհրդի մեծամասնության աջակցությունը։ «Խավիարային դիվանագիտության» բացահայտումներից հետո խորհրդի 14 անդամներ հեռացվել են, իսկ Ադրբեջանը ստիպված է եղել ազատ արձակել 38 քաղբանտարկյալի։ Սակայն դեռ շատ մարդիկ են շարունակում մնալ բանտերում»,- եզրափակում է պարբերականը:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ